Ինքնասպանություն գործած տղամարդը Արամ Զախարյանի հա ՞յրն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2012 15:27

ՀՀ ոստիկանությունից ոչ հաստատում են, ոչ հերքում

Այսօր՝ նոյեմբերի 16-ին Շահումյան գերեզմանոցում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով։ «Ինքնությունը պարզված է, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,- «Pastinfo. am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Իսկ հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանը այն տեղեկությունը, թե ինքնասպանություն գործած տղամարդը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն է` Ա. Մալխասյանը պատասխանեց` ես արդեն ամեն ինչ ասացի, ինքնությունը պարզված է, հետո կխոսենք:

Ահազանգը ոստիկանությունում գրանցվել է 14-ի սահմաններում։ Գերեզմանոց ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է 83-ամյա Մ. Զախարյանի դին՝ ձախ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով: Մամուլի հաղորդմամբ՝ ինքնասպանություն գործած տղամարդը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» ատրճանակ:

«Փաստինֆո»

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply