Չվացուցակով թռչող ՉԹՕ-ն հաջողվել է տեսանկարահանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 15:33

Դենվերի բնակչին հաջողվել է նկարահանել ՉԹՕ-ի վայրէջքը: Փորձագետները, որոնք ուսումնասիրել են տեսանյութը, այդպես էլ չեն կարողացել բացատրել այդ տարօրինակ երևույթի էությունը:

Նյութի հեղինակը հավաստիացնում է, որ Կոլորադո նահանգի մայրաքաղաքում  պարբերաբար ականատես է լինում նման երևույթի.”Օբյեկտները հայտնվում են կեսօրին մոտ և 13:00-ին ու շաբաթական առնվազն 2 անգամ: Դրանք չափազանց արագ են թռչում, դրա համար էլ անզեն աչքով անհնար է  նկատել, սակայն, երբ մենք դանդաղեցրինք կադրերը, ապա հաջողվեց տեսնել ՉԹՕ, այն էլ ` մի քանի: Մենք փոխեցինք գունային հակադրությունը, որպեսզի այն ավելի տեսանելի լինի”,-պատմել է հեղինակը:

Fox News-ի լրագրողները համոզվելու համար նույն տեղում ու նույն ժամին նկարահանումներ իրականացրին.արդյունքները ցնցող էին:

Ավիացիայի գծով փորձագետը չկարողացավ ոչինչ ասել, հասկանալ, թե իսկապես ինչ է նկարահանել տեսախցիկը: Դա ոչ ինքնաթիռ է, ոչ ուղղաթիռ, ոչ թռչուն, ոչ էլ  միջատ: “Ես չեմ կարողանում հասկանալ-,հայտարարել է նա,- քանի որ  ինքնաթիռն այդքան արագ չի կարող թռչել: Գուցե դա աղբ է, որը քամու հետ երկինք է ելել”: Սա նրա միակ վարկածն է:

Իսկ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից հայտնել են, որ օդի շարժման հսկողության աշխատակիցները նահանգում ոչ մի ՉԹՕ չեն գրանցել:

Դիտվել է 1491 անգամ:
Print Friendly

Leave a Reply