ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել բյուջեի նախագծի ընդունմանը, որովհետև….

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2012 15:07

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել մի բյուջեի նախագծի, որն ուղղակի արժանապատիվ տարի չի կարող խոստանալ ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զորհարբյանը խոսքը մասնագիտորեն մանրամասնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

“Մեր դեմ լինելու հանգամանքը բազմաթիվ գործոններով է պայմանավորված: Ե’վ հանձնաժողովներում  բյուջետային քննարկումների ժամանակ, և արդեն ԱԺ լիագումար նիստում  100-ից ավել հարցեր միայն ես եմ ուղղել տարբեր նախարարների, այդ թվում` ֆինաննսերի նախարարին ու նրա առաջին տեղակալին, որոնց մեծ մասը մնացել  են անպատասխան: Սակայն կան բացարձակ ճշմարտություններ, որոնցից մենք ճենք կարող խուսափել,-ասաց Մելքումյանն ու սկսեց թվել այդ ճշմարտություններից մի քանիսը:- Առաջին. ցանկացած տարվա բյուջե ժողովրդին հետաքրքրում է այնքանով, որքանով նա մտահոգ է` իր կենսամակարդակն  ինչպիսին է լինելու, լավանալու է, մնալու է նույնը, թե հետընթաց է ապրելու: Միանշանակ ընդունվեց, որ գոնե պետական հատվածի աշխատողների և կենսաթոշակառուների մասով մենք ունենալու ենք հետնընթաց, որովհետև եկամուտները չեն աճելու, իսկ 4% սղաճի/գնաճի պայմաններում մենք ունենալու ենք աղքատացման ավելացում”:

Մյուս խնդիրը, ըստ Մելքումյանի, աշխատատեղերի հարցն է. “Ընդհանրապես աշխարհում և տնտեսագիտության մեջ էդպիսի բան չկա, որ ՀՆԱ-ն աճի, իսկ բյուջեի եկամուտներն, հարկային մուտքերն ու մարդկանց աշխատավարձերը չաճեն:  Այս առումով կառավարությունն իր 2011-2013 թթ. միջնաժամկետ ծրագրից հետընթաց ապրեց, այսինքն 70 հազար աշխատատեղերը փոխարինվեցին մի քիչ վիտուալ 10.000 աշխատատեղով, քանի որ այդ աշխատատեղերը չեն երևում որտեղ են”:

Մելքումյանը նշեց նաև, որ ինչքան տարբեր վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատում Հայաստանում գործող օրենսդրությունը, այնքան օտարերկրյա ներդրումների ծավալը քչանում է:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply