Հանրապետականը հեռու է մնալու ՀԱԿ-ի կազմակերպած «անիմաստությունից»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 16, 2012 14:28
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ի կազմակերպած արտահերթ նիստը համարում է իմիտացիա և անիմաստություն. «Այս ամենն ընդամենը ընտրություններից առաջ քաղաքական դաշտում երևալու խնդիր է, ուզում են ապացուցել, որ 45-ից ավելի ստորագրություն կարող են հավաքել, ուրեմն կարող ուժ են, մինչդեռ ՀՀԿ-ն այդ խնդիրը չունի»-ասաց նա:
Ի վերջո կմասնակցի՞ ՀՀԿ-ն արտահերթ նիստին, թե ոչ. «Անիմաստության դաշտից հեռու ենք մնալու»,-եզրափակեց Գալուստ Սահակյանը:
ԲՀԿ-ի հետևում Քոչարյանի ականջներն են երևում, ո՞ւմ ականջներն են ՀՀԿ-ի ետևում հարցին Սահակյանը պատասխանեց. «լրագրողների»: Հետո իր պատասխանից գոհ` հարցրեց. «Լավ ասացի, չէ՞»:






Facebook
Tweet This
Email This Post
