Հրանտ Բագրատյանը «մուտիլովկա» բյուջեի և Նաղդալյանի «պերեբարշիտի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2012 13:50

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք սատարեք Սերժ Սարգսյանին, եթե նա բավարարի բոլոր պահանջները, որ ներկայացնում եք, ասաց. «Ինչի՞ չէ: Եթե Սերժ Սարգսյանը լավ նախագահ լինի, ես նրա կողքից էն կողմ չեմ գնա, կգնամ, կխնդրեմ, որ գոնե պահակ նշանակի իր մոտ…բա հո ինքնանպատակ չի՞ էս ամեն ինչը»:

Բագրատյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց կարդալ 2013-ի բյուջեն. «Նա տեղյակ չի, թե դա ինչ է, հետադարձ կապ չկա»,-ասաց նա` կրկին քննադատական հայտարարություններ ու հաշվարկներ անելով գլխավոր փաստաթղթի վերաբերյալ: «Եթե բյուջեն նախագահի քաղաքականության մեջ չէ, ապա դա ոչ թե բյուջե է, այլ «մուտիլովկա»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը քննադատեց նաև նախօրեին բյուջեի վերաբերյալ ՀՀԿ անդամ Հեղինե Նաղդալյանի ելույթը: Ըստ Բագրատյանի` դա մի թուղթ էր, որը գրել էր կառավարությունը` սխալ թվերով և տվել Նաղդալյանին, որ կարդա. «Պերեբարշիլա»,-մեկ բառով ներկայացրեց Նաղդալյանի ելույթը Բագրատյանը:

Նա հատկապես անհեթեթ համարեց Նաղդալյանի այն հայտարարությունը, որ 1996-ի համեմատ` բյուջեն 3 անգամ աճել է. «Բա ի՞նչ էիք ուզում, էդքան ժամանակվա մեջ պետք է չաճե՞ր»:

Ինչ վերաբերում է տորթի մասին հայտարարություններին, ապա Բագրատյանը պարզաբանեց. «Ես ասել եմ` բյուջեն տորթ է, մեր տորթն էսքան է, եթե ուտող բերանն ավելանում է, բաժինը պետք է պակասի»:

Ի դեպ, Բագրատյանը լրագորղներին հայտնեց, որ ինքը, ի տարբերություն շատերի, պորությամբ ուսումնասիրել է բյուջեն ու ներկայացված թվերը, փոխարենը կարող էր գնալ Եվրոպա. «Ես Եվրամիության կողմից` որեպս լուրջ փորձագետ հրավիրված էի կարևոր խորհրդաժողովի: Ի դեպ, աշխարհում շատ քիր փրձագետների են հրավիրում նման լուրջ քննարկման: Բայց ես չգնացի, որովհետև բյուջեի վրա էի աշխատում»:

Դիտվել է 2245 անգամ:
Print Friendly

Leave a Reply