Ռուբեն Հակոբյանը զարմացած է իշխանական մեծամասնության վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2012 13:40

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց, որ ԲՀԿ-ի հետ խորհրդակցւթյունների վերաբերյալ խմբակցությունում երկու կարծիք կա. մի մասի համար դա նորմալ է, իսկ մյուս մասն էլ ճիշտ է համարում, որ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններն ավելի լավ է արվեն հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից:

Իսկ թե որ մասի կարծիքն է ավելի ազդեցիկ լինելու, Հակոբյանն ասաց, որ այդ մասին իրենք կհայտարարեն քննարկումներից հետո, որից հետո  Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի իր կարծիքը և կհայտարարվի, թե կուսակցությունում որ տեսակետն է գերակշռում:

Ռուբեն Հակոբյանը անդրադարձավ նաև “ՀԱԿ” խմբակցության` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկին, և ասաց. “Ժառանգությունը նույնպես միանում է ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ուղղակի այդ պահին մենք չստորագրեցինք, բայց ասացինք, որ պատրաստ ենք և միանում ենք այդ նախաձեռնությանը: Այսօր առավոտ բերեցին, և մենք կմիանանք”:

Հակոբյանը, սակայն, նշեց նաև, որ իր կարծիքով քվորում չի ապահովվի և արտահերթ նիստ չի կայանա. “Ես զարմանում եմ իշխանական մեծամասնության վրա, հասկացանք` դեմ եք, էլի դեմ եղեք, բայց ձեր գործընկերներն են առաջարկ անում, եկեք քննարկենք”:

Նշենք, որ ՀԱԿ-ի առաջարկի տակ ստորագրել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատների» երկու պատգամավորներ:

Հակոբյանը հստակեցրեց նաև Ալիկ Արզումանյանի հարցը խմբակցության շահերը պաշտպանելու հարցում և ասաց. “Արզումանյանն արդեն կողմնորոշվել է` չի ներկայացնելու «Ժառանգության» շահերը և այսուհետ հանձնաժողովներում կներգրավվեն միայն «Ժառանգությունը» ներկայացնող անձինք”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply