Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2012 13:42

Երևանի քաղաքապետարան աշխատակազմի արտաքին կապերի վարչւթյան պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը:

Եգիպտական կողմը նշել է, որ Երևանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երևան քաղաքի զբոսաշրջության առումով ներուժը, նշելով, որ  զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը  պատմամաշակութային զբոսաշրջությունն է: Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին,  հակական ինքնատիպ խոհանոցին և այլն։ Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան Սիթ Տուր»  քաղաքային զբոսաշրջային երթուղին:

Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության  ուղղությամբ ։

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply