Դատապարտվել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 16, 2012 13:12

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ  ռումինացի Միխայ Ստոյկան դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման: Ռումինիայի դատարանը ապացուցել է ներկայումս Բուխարեստի «Ստյաուայի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ստոյկայի և  երեք ֆուտբոլային գործիչների հանցավորությունը: Նրանք զբաղվել են ֆուտբոլիստների անօրինական տեղափոխություններով, փողերի լվացմամբ և խուսափել են հարկերը վճարելուց:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply