Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 13:19

 Աշխարհահռչակ աստղ Ջենիֆեր Լոպեսը իր «Dance Again» համերգային շրջագայության շրջանակներում առաջին անգամ ելույթ է ունեցել  Ստամբուլում հազարավոր երկրպագուների առաջ: Համերգից հետո  նա իր նոր ընկերոջ`Ջասպեր Սմարթի հետ միասին մասնակցել է իր պատվին կազմակերպված երեկույթին, որի ժամանակ արևելյան պարուհիներ են ելույթ ունեցել: Լոպեսը նրանց պարը շատ է հավանել և իր պարողներին ևս բեմ է ուղարկել նրանց հետ միասին պարելու համար:

Թուրքական «Haberler»–ը գրում է, որ Լոպեսի ընկերոջը աղջիկների պարի ժամանակ փող են տվել, որպեսզի նա տա պարուհիներին, ինչպես ընդունված է նման դեպքերում, սակայն Ջասպերը, ամաչելով իր ընկերուհուց, փողը փոխանցել է կողքի ընկերներին:

Լոպեսը ամբողջ երեկոյի ընթացքում իրեն շատ համեստ է պահել և ասել է, որ անչափ հավանել է Ստամբուլը: Նրա համար նաև մեծ հրավառություն է կազմակերպվել:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply