Թուրքիան ճանաչել է սիրիական ընդդիմադիրների կոալիցիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 12:45

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ջիբութիում կազմակերպված Իսլամական համագործակցություն կազմակերպության 39-րդ նախարարական խորհրդի նիստին հայտարարել է, որ սիրիական  վարչակարգը  կորցրել է իր օրինականությունը և Թուրքիան որպես Սիրիայի օրինական ներկայացուցիչ ճանաչում է միայն Քաթարում կազմավորված Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան: Թուրքական «Radikal»–ը հաղորդում է, որ հանդիպմանը կոչ է արվել հնարավորինս շատ աջակցել սիրիացիրներին:

Միևնույն ժամանակ Քաթարում կազմավորված ընդդիմադիր միավորման նախագահ Մուազ ալ Հաթիբը խոսել է իրենց որդեգրած չորս սկզբունքների մասին. «Մենք Ասադի ռեժիմի հետ միասին բանակցային սեղանի շուրջ չենք նստելու, ՄԱԿ-ի և Արաբական լիգայի Սիրիայի հատուկ ներկայացուցչի վրա հույս չենք դնելու, սիրիական ճգնաժամը լուծելու համար Իրան կամ Մոսկվա չենք գնալու և վերջապես անցումային կառավարությունում պաշտոն չենք զբաղեցնելու»:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply