Գազայի հատվածում զոհերի թիվը մեծանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 12:39

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, որոնց թվում չորս երեխա, 125 մարդ վիրավորվել է:

Գազայում պաղեստինյան կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Հան-Յունուս քաղաքի գնդակոծման արդյունքում մի երեխա զոհվել է`վնասվածք ստանալով գլխին, իսկ նրա մայրն ու եղբայրը վիրավորվել են:

Հիշեցնենք, որ Իսրայելը արդեն մի քանի օր է օդային և ծովային հարվածներ է հասցնում Գազայի հատվածին`ստեղծելով նոր պատերազմի վտանգ: Այս պարագայում զարմանալի չէ, որ թուրքական  «Radikal»–ը հաղորդում է, որ Իսրայելը հազարավոր պահեստային զինվորների բանակ է կանչել:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply