Ոչ թե վայր է ընկել, այլ դանակահարել է համագյուղացին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2012 11:45

Նոյեմբերի 15-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել  Աղձք գյուղի 35-ամյա մի բնակիչ՝ հայտնելով, որ հանդում անասուն արածացնելիս վայր է ընկնել, սակայն ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը Աղձք գյուղի արոտավայրում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել և վնասվածքները պատճառել է համագյուղացին` 1979 թ. ծնված Արմեն Գ.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply