Պատահար Արմավիր-Գյումրի ճանապարհին. սատկել է 18 ոչխար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2012 11:42

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին` Շիրակավան գյուղի մոտ, բախվել է «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել ճանապարհի երթևեկելի մասով քայլող հովվին և հարվածել ոչխարի հոտին:
Վթարի հետևանքով սատկել է  18 ոչխար, իսկ հովիվը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply