Ադրբեջանի պատգամավորներին արգելել են Facebook-ից օգտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 10:24

Ադրբեջանի Միլի Մեջլիսի համակարգիչներում արգելափակվել է մուտքը մի շարք ինտերնետ-ռեսուրսներ: Մասնավորապես, խոսքը գնում է մի շարք առաջատար թերթերի եւ սոցիալական ցանցերի մասին: Սահմանափակումներ կան նաեւ Youtube-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, այս մասին Միլի Մեջլիսի լիակազմ նիստում հայտարարել է պատգամավոր Էթիբար Հուսեյնովը, ով անցյալում եղել է ադրբեջանական ընդդիմության գլխավոր վատանաբողներից մեկը:

Նա խորհրդարանի ղեկավարությունից բացատրություններ է պահանջել. «Ինչի՞ հետ է դա կապված: Կարեւոր է հետաքննել այդ գործը: Նման խնդիրների առկայությունը ժամանակակից Ադրբեջանում ապշեցնում է: Իմիջիայլոց, Միլի Մեջլիսում համակարգիչները նաեւ անսարք եւ սարսափելի վիճակում են», -հավելել է պատգամավորը, հատուկ ընդգծելով, որ շատ բարդ է օգտվել նաեւ էլեկտրոնային փոստից:

«Միլի Մեջլիսի աշխատասենյակներում ինտերնետից օգտվելու արգելքն ադրբեջանական իրականության եւս մեկ աբսուրդն է: Ոչ կոմպետենտ խորհրդարանը շարունակում է զարմացնել ոչ միայն կոռուպցիոն մերկացումներով եւ ժողովրդի ընտրյալների խիստ ցածր օգտակար գործողության գործակցով, որոնք կոչ են անում գլխատել, գնդակահարել այլախոհներին եւ նեղանում են խորհրդարանը գազանանոցի հետ համեմատելու համար, այլ նաեւ իրենց ոչ քաղաքակիրթ լինելով: Իսկ գուցե խորհրդարանի ղեկավարությունը արդարացիորեն իր ոչ բազմագիտակ պատգամավորներին թողել է առանց ինտերնետի: Անկիրթ մարդու համար համակարգիչը վատ խաղաղիք է, թերեւս ինչ-որ մեկն այն կարող է օգտագործել որպես զենք: Չէ որ մենք հիշում ենք, թե պատգամավոր Գյուլար Ահմեդովան` Էլշադ Աբդուլլաեւի կոմպրոմատային տեսանյութի սկանդալային ֆիգուրանտն, ինչպես է մոխրամանով ջարդել Միլի Մեջլիսի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Խադը Ռեջեբլիի գլուխը: Իսկ եթե հանկարծ նրա ձեռքում հայտնվեր ծանր մոնիտորը: Ի՞նչ կկատարվեր սոցիալական հարցերի հանձնաժողովի տարեց նախագահի հետ: Այնպես որ, խոսնակ Օգտայ Ասադովը արդարացի է վարվել եւ ճիշտ որոշում ընդունել: Փորձանքից հեռու», -հեգնում է haqqin.az-ը:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply