Ճապոնիայի վարչապետը երկրի խորհրդարանի ստորին պալատը ցրել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 10:16

Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան ցրել է եկրի խորհրդարանի ստորին պալատը ու ժամկետից շուտ համընդհանուր ընտրություններ նշանակել:

Նոդան ձգձգում էր այդ գործընթացը, քանի որ կառավարող Դեմոկրատական կուսակցությունը ներկա պահին ցածր վարկանիշ ունի: Ընդդիմության ճնշմամբ այնուամնեայնիվ վճիռը կայացվեց, բայց  մինչ այդ  կարողացավ հասնել  մի շարք կարևորագույն օրենքների նախագծեր ընդունելուն ընդդիմադիր ֆրակցիաներից: Դրանցից կարևոր է  պետական պարտատոմսերի լրացուցիչ թողարկումը, ինչը թույլ կտա փակել բյուջեի ճեղքվածքը ու երկրին հնարավորություն կընձեռի սնանկությունից խուսափել:

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերի 4-ից: Հասարակական կարծիքի համաձայն, առաջատար է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply