Վաղը տեղի կունենա Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպի շնորհանդես-վաճառքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 16, 2012 10:16

Նոյեմբերի 17-ին` ժամը 14:30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի Հայելային սրահում (մուտքը` ֆիլհարմոնիկի կողմից) տեղի կունենա ժամանակակից հայ լավագույն արձակագիրներից մեկի` ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԱՐԵՎԸ» վեպի շնորհանդես-վաճառք:

«Անտարես» հրատարակչությունից տեղեկացնում,  են, որ վեպը հրատարակվել է XXI. մատենաշարով:

Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում, տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը:

Շնորհանդեսի ժամանակ սպասվում են անակնկալներ:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply