Փարիզում հայտնվել է եռահարկ շենքի բարձրության շոկոլադե ծառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 10:13

Փարիզում շոկոլադային անտառ է հայտնվել:  Շոկոլադի հայտնի  վարպետ Պատրիկ Ռոժերը պատրաստել է հսկայական շոկոլադե ծառ: Այդ հրաշքը կշռում է ավելի քան 5 տոննա, իսկ բարձրությունը հավասար է եռահարկ  շենքի  բարձրության: Ընդ որում, այս ճարտարապետական գլուխգործոցում չի օգտագործվել ոչինչ բացի շոկոլադից:

Հրուշակագործներն  իրենց ստեղծագործությունը ներկայացրել են հանրությոնը: Հսկայական ցուցափեղկում տեղավորված է ծառը և անտառի շոկոլադե բնակիչները: Վարպետները խոստովանում են, որ ցանկացել են ներկայացնել հատված “Կապիկների մոլորակը ” ֆիլմից:

Նշենք , որ սա Ռոժերի նմանատիպ առաջին աշխատանքը չէ: 2009թ.  նա կառուցել է 15 մետրանոց շոկոլադե քանդակ ի պատիվ Բեռլինի պատի քանդման 15 ամյակի:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply