Հրդեհ մայրաքաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 16, 2012 10:11
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի 113 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել՝ 17.54-ին:
Այրվել են Շ. Գրադյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 70 քմ մակերեսով:
Դիտվել է 1250 անգամ:





Facebook
Tweet This