Օջալանը 2013-ին ազատ կարձակվի. պնդում է նրա եղբայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 10:01

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եղբայրը` Օսման Օջալանը հայտարարել է, թե 2013-ին քրդական հարցը լուծվելու եւ Օջալանը հայտնվելու է ազատության մեջ: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի Rudaw թերթը:
Աբդուլլահ Օջալանի եղբայրներից Մեհմեդ Օջալանը նշել է, թե Օջալանի ընտանիքի անդամները չեն ցանկանում PKK-ի գործերին խառնվել եւ այդ 37 տարվա ընթացքում անձնական ոչ մի շահի համար չեն վազել:
Իսկ Օջալանի մյուս եղբայրը` Օսման Օջալանը հայտնել է, թե թուրքական իշխանությունները լավ գիտեն, որ քրդական հարցի կարգավորումը գտնվում է Օջալանի ձեռքում: «2013-ին քրդական հարցը կարգավորվելու է եւ Օջալանը ազատ է արձակվելու»,-ասել է Օսման Օջալանը:
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply