Երկրաշարժ` Ահար քաղաքում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 9:15

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 03.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արևմտյան երկայնություն 46.82˚:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում և Կապանում 2-3 բալ:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply