Իսրայելը Գազայի հատվածի սահմանին էլիտար հետևակ է դիրքավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 8:54

Իսրայելը Գազայի հատվածի սահմանի մոտ  “Գիվատի” “էլիտար բրիգադն” է դիրքավորել:ԱԳ նախարար Էհուդ Բարակն էլ հրաման է արձակել 30 հազար պահեստայինների մոբիլիզացնելու վերաբերյալ: Թել Ավիվը չի բացառում ցամաքային  օպերացիան: Իսկ օդուժը դեռևս հարվածներ է հասցնում ստորգետնյա կառույցների ուղղությամբ, որտեղ տեղակայված են Իսրայելի համար մեծագույն վտանգ ներկայացնող միջին հեռավորության հրթիռները:

Այս հակամարտության մեջ արևմուտքի երկրները պաշտպանում են Իսրայելին` կոչ անելով խուսափել խաղաղ բնակչության կորուստներից: Իսկ մահմեդական պետությունները պաշտպանում են պաղեստինցիներին` պահանջելով դադարեցնել ագրեսիան: ՄԱԿ-ը երկու կողմերին զսպվածության է կոչում, որպեսզի բնակչության տեղահանություն չլինի: Իսկ Անվտանգության խորհուրդը, որը նախօրեին նիստ էր գումարել Եգիպտոսի պահանջով, այդպես էլ ոչ մի որոշում չընդունեց:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply