Պայքարը շարունակում է միայն Լիլիթ Մկրտչյանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 15, 2012 20:54
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատիստուհիների աշխարհի առաջնությունը: Երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ռուսատանցի Նադեժդա Կոսինցևայի հետ: Առաջին պարտիան նույնպես ավարտվել էր խաղաղ արդյունքով: Մարզուհիներն ուժեղագույնին որոշելու համար լրացուցիչ պարտիաներ կանցկացնեն:
Իսկ ահա, Էլինա Դանիելյանը դուրս մնաց պայքարից: Նա ոչ- ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնովալիի հետ, որն առաջին պարտիայում հաղթել էր:
Դիտվել է 918 անգամ:





Facebook
Tweet This