ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է Ասիական Զարգացման Բանկի /ԱԶԲ/ պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2012 19:07

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի /ԱԶԲ/ պատվիրակությանը՝ ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմ համագործակցության հետագա ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ 15.11.2012

Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ ԱԶԲ-ն մշակում է Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ տրանշի տեխնիկական աջակցության ուղղությունները: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախկինում հայտնած այն տեսակետը, որ լավագույն արդյունք կարող է ապահովվել միայն միջազգային և հայ փորձագետների համագործակցությամբ, ծրագրում ընգրկվել են ութ խորհրդատուներ, որոնք ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայ մասնագետներ են։
Նախարար Բեգլարյանը ողջունել է հայ մասնագետների՝ ծրագրում ընգրկելը:
«Փորձագետները պետք է կարողանան ճշգրիտ հաշվարկներ կատարել: Նրանց աշխատանքի էությունը հենց դրանում էե,- կարեւորել է նախարարը:
Հանդիպմանը կողմերը վստահություն են հայտնել, որ ծրագրի շրջանակներում համագործակցությունը կշարունակվի:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply