“Ոսկե ծիրան”-ն անիվների վրա. Մինսկ, Եղեգնաձոր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 15, 2012 18:06

“Ոսկե ծիրան”-ն անիվների վրա. ֆիլմեր առանց սահմանների ծրագրով` “Ոսկե ծիրան” կինոփառատոնը նոյեմբերի 2-ից 9-ը հյուրընկալվեց Մինսկի 19-րդ “Լիստոպադ” միջազգային կինոփառատոնին:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի “Ժաննան և ձայները” և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի “Եթե բոլորը” ֆիլմերը:
“Լիստոպադ”-ի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ոսկե ծիրանի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին “Ոսկե ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնը:
“Ոսկե ծիրան”-ն անիվների վրա ծրագիրը նոյեմբերի 16-ին իր մեկնարկը կսկսի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0-ին` ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի “Եթե բոլորը” ֆիլմով:
Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի”Տատիկին դաջվածքները”, Արթուր Խուդոյանի”Ինձ աշուղ են ասում”, Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների “Հայկական ռապսոդիա” վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև “Ոսկե ծիրան” 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի “Մշուշում” ֆիլմը:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply