Օբաման աջակցում է Իսրայելին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 18:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյախուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը, նշում է, որ Օբաման Նեթանյախուի հետ զրույցում ընդգծել է, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի և կոչ է արել իսրայելական իշխանություններին անել հնարավոր ամեն բան զոհերից խուսափելու համար:
Օբաման և Նեթանյախուն համակարծիք են եղել, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է, որ Համաս խմբավորումը դադարեցնի Իսրայելի վրա հարձակումը: Մուրսիի հետ զրույցում ևս ընդգծվել է արյունահեղության դադարեցման համար հրատապ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման մասին խոսել է Կանադայի արտգործ նախարար Ջոն Բերդը: «Իսրայելը իրավունք ունի իր բնակչությանը պաշտպանել ահաբեկչական հարձակումներից: Կանադան քննադատում է Համասին և իր աջակցությունն է հայտնում Իսրայելին տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչնդոտող ուժերի դեմ պայքարում»,-նշել է նախարարը:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply