«Երևանն իմ աչքերով» վերտառությամբ լավագույն շարադրությունները 13–ն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2012 17:56

Երևանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը պարգևատրել է Երևանի 2794–ամյակի կապակցությամբ հայտարարված «Երևանն իմ աչքերով» վերնագրով՝ դպրոցականների շարադրության մրցույթում հաղթած աշակերտներին։ Մրցույթին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 5–ից 9–րդ դասարաններում սովորող 133 աշակերտ։ Առաջին 3 կարգի դիպլոմներով պարգևատրվել են Հովհ. Շիրազի անվան N169, Մ. Մեծարենցի անվան N146, և Ֆ. Նանսենի անվան N150 դպրոցներից 3 աշակերտ։ Եվս 10 աշակերտ արժանացել է խրախուսական մրցանակների։
Մրցանակներն ստանալուց հետո աշակերտները շրջել են Երևանի պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1996 անգամ:
Print Friendly

Leave a Reply