Միլիոնավոր եվրոպացիներ մասնակցել են վերջին տարիների բողոքի ամենազանգվածային ակցիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 16:30

ԵՄ  23 երկրների միլիոնավոր բնակիչներ դուրս են եկել համընդհանուր գործադուլի, որը վերջին տասնամյակում ամենազանգվածայինն էր: Գործադուլ էին հայտարարել Եվրոպական կոնֆեդերացիայի արհմիությունները: Ցուցարարներն իրենց դժգոհություններն են հայտնել բյուջետային տնտեսության և պետծախսերի կրճատման առնչությամբ:

Ամենախոշոր ակցիան գրանցվել է Իսպանիայում,Հունաստանում, Պորտուգալիայում և Իտալիայում: Իսպանիայում և Իտալիայում դրանք ոստիկանության հետ բախումների են վերածվել, որոնց հետևանքով Իսպանիայում 74, իսկ Իտալիայում 30 մարդ է վիրավորվել:

Համաեվրոպական գործադուլի ժամանակ աշխատանքի չեն ելել ուսուցիչները, բժիշկները, տրանսպորտի աշխատակիցները, պետծառայողները, ինչի պատճառով  տրանսպորտի ու օդային հաղորդակցությունները լրիվ դադարեցվել են, Իսպանիայում հետաձգել է  600 ավիաչվերթ: Ֆրանսիայում ու Բելգիայում կաթվածահար է եղել երկաթուղու երթևեկը:

Երեկվա օրն արդեն անվանվել է “ԵՄ-ի պատմության մեջ շրջադարձային պահ”:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply