Վարդենիսում կամուրջ է փլուզվել (լուսանկարներ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2012 15:26

Այսօր՝ ժամը 14.27-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տուժածներից Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի

բնակիչ Ն. Մարտիրոսյանի դիերը:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply