Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային միացնող նոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2012 17:12

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը. “Լենինգրադյան-Իսակով հանգույցի հողային աշխատանքները համարյա  ավարտել ենք, կոնստրուկտիվ աշխատանքներ են հիմա ընթանում և հույս ունենք մինչև դեկտեմբերի վերջ կավարտենք”:

Յայլոյանը հայտնեց նաև, որ 40 հիմնանորոգված փողոցներից բացի, Երևանում մասնակի վերանորոգման են ենթարկվել նաև 600 փողոցներ. “Բոլոր փողոցների ասֆալտապատումից առաջ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է համապատասխան կոմունալ ծառայություններին, որպեսզի վերջիններս նախ իրականացնեն իրենց բարեկարգման աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո նման աշխատանքների թույլտվություն չեն ստանալու”:

Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է շուրջ 2 մլն քմ տարածք` օգտագործվելով մոտ 10 մլն դրամ:

Իրականացվել են նաև ճաքալցման աշխատանքներ` շուրջ 330 հազ. գծամետր երկարությամբ, ինչի համար, մասնավորապես, ծախսվել է 130 մլն դրամ, իսկ մայթերի բետոնյա սալիկների տեղադրման համար ուղղվել է 200 մլն դրամ”,-ասաց Յայլոյանը

Ասֆալտապատման աշխատանքներից բացի Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ վարչությունը իրականացրել է նաև մի շարք այլ աշխատանքներ. “Անհրաժեշտություն էր առաջացել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքի նորոգումը Բյուզանդի 1/3 հասցեում ավարտել, ինչի համար մենք ծախսել ենք 133 մլն դրամ”:

Քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ մի շարք բակերում կատարվել են բակային բարեկարգման աշխատանքներ, կառուցվել են 12 մինի ֆուտբոլի դաշտեր, ինչպես նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են թվով 72 ՀՀ դրոշներ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply