2012 թվականին 18.8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ են իրականացվել Երևանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2012 15:21

Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը մամլո աուլիս տվեց լրագրողներին, որի ընթացքում ներկայացրեց հաշվետվություն, թե ինչ աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի շինարարության և բարեկարկման ուղղությամբ և որքան գումար է ծախսվել այդ աշխատանքների համար:

Ըստ Յայլոյանի` 2012 թվականին Երևանի քաղաքաետարանի բյուջեով շինարարության և բարեկարգման վարչությունը իրականացրել է մոտ 18.8 մլրդ դոլարի շինբարեկարգման աշխատանքներ, որոնցից միայն 10 մլրդ դրամը բաժին է ընկնում ասֆալտապատման աշխատանքներին, իսկ մնացած 8.8 մլրդ դրամը ծախսվել է շինարարության և բարեկարգման այլ տեսակի աշխատանքների վրա:

Ասֆալտամապտման աշխատանքները կատարվել են Երևան քաղաքի  ինչպես կենտրոնում, այնպես էլ բոլոր վարչական տարածքներում. “Շուրջ 40 փողոցներ հիմնանորոգվել են, և այդ ընթացքում ոչ միայն նորոգվել է  փողոցների ասֆալտի ծածկույթը, այլ նաև դիտահորերը, եզրաքարերը, մայթերը և ճանապարհի հատվածում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում` ավտոկանգառները և այլն: Կենտրոն վարչական տարածքում հիմնանորոգվել է Մաշտոցի պողոտան ամբողջովին, Աթենքի փողոցը, Պուշկինի փողոցը, Սարյան փողոցը, Բաղրամյանի մի մասը, Պարոնյան և Պռոշյան փողոցները, Խորենացի և այլն”:

Քաղաքապետարանի պաշտոնյան ներկայացրեց մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարված աշխատաննքերը բավականին մանրամասնորեն. “Աջափնյակում հիմնական նորոգվել է Գրիգոր Հասրաթյան, Շիրազի փողոցներն ամբողջովին, Լենինգրադյան փողոցի մի մասը: Մալաթիա Սեբաստիա վարչական տարածքում նորոգվել է Բաբաջանյան փողոցը, Էրեբունիում հիմնական վերանորոգվել է Ռոստովյան փողոցը, Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեհի փողոցը և այլն:

Յայլոյանը նշեց, որ փողոցների հիմնանորոգոման  աշխատանքները իրականացվել են ինչպես ամբողջությամբ` ներառյալ մայթերն ու հարակից հանգույցները, այնպես էլ միայն բուն փողոցն իր ճանապարհային` երթևեկելի հատվածով:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply