Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նորանշանակ ռազմական կցորդին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 15, 2012 14:48

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին` ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Լեմաշին և հույս հայտնել, որ նրա նշանակումից հետո հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը մոտ ապագայում նոր թափ կստանա:

Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը շատ է կարևորվում Չեխիայի պաշտպանության նախարարության կողմից, և հաշվի առնելով երկու երկրների միջև կնքված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, չեխական կողմը պատրաստ է էլ ավելի զարգացնել համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply