Ավստրիական ձվածեղ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 15, 2012 10:24

Բաղադրությունը`

8 ձվի դեղնուց

շաքարավազ` 5 ճ/գդալ

կաթ` 2 բաժակ

1/4  թ/գդալ աղ

2 բաժակ ալյուր

8 ձվի հարած սպիտակուց

կարագ` 6 ճ/գդալ

շաքարափոշի` ըստ ճաշակի

6 ճ/գդալ չամիչ:

Պատրաստման եղանակը

Դեղնուցը խառնել շաքարի, կաթի, ալյուրի ու աղի հետ: Ստացված զանգվածի մեջ ավելացնել հարած սպիտակուցը:

Մեծ թավայում հալեցնել կարագի 1/8 մասը ու ամեն անգամ  ստացված զանգվածից 1/8 մաս լցնել, որպեսզի ստացվեն 1/2 սմ հաստությամբ բլիթներ: Մարմանդ կրակի վրա տապակել, պետք է բլիթը փքվի ու ձեռք բերի շագանակագույն երանգ, ապա շրջել ու հաջորդ երեսը տապակել  նույն կերպ: Երկու պատառաքաղի օգնությամբ պատռել այն ու շաքարափոշի ցանել վրան:

Ստացվածը մի քիչ կարագով տապակել ու վրան չամիչ լցենել: Մատուցել թթվաշ կոմպոտի հետ:

Դիտվել է 3065 անգամ:
Print Friendly

Leave a Reply