ԱՄՆ-ում անց է կացվել “Մերկ միսս աշխարհ ” մրցույթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 13:48

Ավանդական գեղեցկության մրցույթները, որտեղ մասնակիցները դատավորներին ներկայանում էին լողազգեստներով, հետո ցուցադրում էին իրենց դերասանական կարողությունները, կարծես թե դադարել են հետաքրքրել հասարակությանը: Բոլորը ուզում են ավելի ցնցող բան: Այդպիսի միջոցառումներից է “Միսս Հոլոքոստ” և  “Մերկ միսս  աշխարհ ” , հաղորդում է  The Australian-ը:

Հոկտեմբերի կեսերին ԱՄՆ-ում իրականացավ թվով 49-րդ  “Մերկ միսս աշխարհ” մրցույթը: Մասնակիցները պատվավոր մրցանակ ստանալու համար մրցում էին, թե ով ավելի կրքոտ ստրիպտիզ կպարի: Չնայած մրցումից անցել է մեկ ամիս , աշխարհի ԶԼՄ-ները շարունակում են գրել   “Մերկ միսս  աշխարհ ” –ի մասին. լրագրողներին շատ է  հետաքրքրել առաջին մրցանակ ստացած կնոջ անձը:

Էրոտիկ գեղեցկուհին`Կասանդրա Ջեյնը, ավստալական Վիկտորիա նահանգից է, նրան հաջողվել է ԱՄՆ-ից, Կանադայից և Ավստրալիայից  19 մրցակիցներից առաջ անցնել երաժշտության տակ նուրբ գալարվելու շնորհիվ: “Մերկ միսս աշխարհ” մրցույթի յուրահատկություններից է, որ մասնակիցները ժյուրիի առջև ելույթ են ունենում օգտագործելով անսովոր հնարք: Օրինակ, Ջեյնը հանդիսատեսի  աչքի առաջ որոշեց լոգանք ընդունել ալյումինե տաշտի մեջ:

Երբ դատավորները Ջեյնին հայտարարեցին “Մերկ միսս  աշխարհ ” , պարուհու պաշտոնական կայքը շարքից դուրս եկավ այցելուների աննախադեպ հսկայական  քանակից: Մրցումի շատ  հանդիսատեսներ  զարմացել էին, երբ իմացել էին , որ Կասանդրան 36 տարեկան է, բացի այդ  նա միայնակ մեծացնում է 5-ամյա դստերը`Մոնտանային:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply