ՀԱԿ-ն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ստորագրահավաք է կազմակերպել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2012 14:00

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց արտահերթ նիստ հրավիրելու իրենց որոշման մասին:

Արտահերթ նիստը նախատեսված է նոյեմբերի 21-ին :Մեկնարկել է պատգամավորների ստորագրահավաքն այդ կապակցությամբ, և անհրաժեշտ 44 ստորագրություններից 35-ն արդեն հավաքվել է:Զուրաբյանը հուսով է, որ մինչը նախատեսված ժամկետը ստորագրությունների անհրաժեշտ քանակն ապահովված կլինի:

Արտահերթ նիստի օրակարգային հարցը երեք օրենսգրքերում՝ Ընտրական, Պետական ռեգիստրի մասին և Քրեական, փոփոխությունների նախագիծն է, որն, ըստ հեղինակների, կկանխի ընտրական գործընթացում տեղի ունեցող օրինախախտումները և կապահովի ժողովրդավարական ընտրություններ:

“Մենք փաթեթը դրել ենք շրջանառության մեջ, բայց եթե սպասենք, մինչև նախագահական ընտրություներ դա հնարավոր չի լինի իրականացնել, ուստի ԱԺ չորս խմբակցությունների հետ խորհրդակցելով՝ որոշել ենք արտահերթ նիստ հրավիրել”,-ասաց Զուրաբյանը:

Միաժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը,, հաշվի առնելով ՀՀԿ-ի “զոռբայությունը”, կասկածում է, որ իրենց չեն խանգարի՝ քվորում չապահովելով: “Դրանով ՀՀԿ-ն կրկին ցույց կտա իր դեմքը”,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ իրենց ներկայացրած փաստաթղթին ընդհանուր առմամբ կողմ է ԲՀԿ խմբակցությունը, ՀՅԴ-ն՝  չնայած որոշ առարկություններին, իսկ “Ժառանգությունից” փաստաթղթի տակ առայժմ ստորագրել են Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, այսինքն՝ ազատ դեմոկրատները:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply