Հետաքրքիր և շատերիս անհայտ փաստեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 13:55

Թուրքական «Sabah»-ը հրապարակել է որոշ հետաքրքիր փաստեր աշխարհի մարդկանց և կենդանիների վերաբերյալ: Պարզվում է, որ Ստամբուլի նշանավոր Սուլեյմանիե մզկիթը, որը կատուցել է հռչակավոր ճարտարապետ Սինանը, չորս մինարեթ ունի այն պատճառով, որ Սուլեյման Կանունին Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ.) հետո չորրորդ սուլթանն է եղել, իսկ տասը շերեֆեները (մինարեթի վրայի փոքրիկ պատշգամբները, որտեղից մուեզինը կարդում է ամենօրյա ազանը) նշանակում են, որ Կանունին Օսամանյան կայսրության տասներորդ սուլթանն էր:

«Sabah»-ը գրում է, որ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին 20 րոպեում կարողնաում էր չորս թերթ կարդալ:

Աշխարհի ամենաերկար պատերազմը անգլո-ֆրանսիական հակամարտությունն է եղել, որը 115 տարի է տևել:

Աշխարհի բնակչության մոտ 50 տոկոսը երբեք հեռախոսով չի խոսել:

Աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը Գանեշ Սիթանպալամն է, որը համալսարան է ընդունվել 11,5 տարեկանում, իսկ աշխարհի ամենահին համալսարանը Եգիպտոսի Էլ-Էզհերն է, որը կառուցվել է 989 թվականին:

Մարդը առանց սնունդի և ջրի ամենաերկարը 18 օր կարող է ապրել: Մարդու մարմնի ամենաուժեղ օրգանը լեզուն է: Կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են թարթում աչքերը: Յուրաքանչյուր մարդու լեզվի վրա հատուկ գծեր կան, որոնք անհատական են, ինչպես և մատնահետքերը:

Չիլիի Աթաքամա անապատում արդեն 400 տարի է, ինչ անձրև չի տեղացել: Եթե նույնիսկ անձրև է լինում, ապա կաթիլները օդում գոլորշիանում են և գետնին չեն հասնում: Այնուհանդերձ աշխարհի ամենաշոգ վայրը Աֆրիկայում գտնվող Ալ-Ազիզ շրջանն է, որտեղ ջերմաստիճանը 58 աստիճան է, իսկ ամենացուրտ վայրը Անտարկտիկայի Վոստոկ շրջանն է` -88,3:

Կենդանական աշխարհում էլ հետաքրքիր փաստեր կան: Օրինակ`ուղտերը երեք հոնք ունեն և նրանք կարող են միանգամից 250 լիտր ջուր խմել, դելֆիններն էլ մեկ աչքը բաց են քնում, ճանճի միջին արագությունը 8 կմ ժամ է, ընձուխտի լեզուն 35 սմ է և նա ձայնալարեր չունի, խեցգետինների արյունը կապույտ գույնի է, թիթեռները վերջույթներով համ են զգում, փիղը միակ կաթնասունն է, որ չի կարողանում թռչկոտել, կովերը չորս ստամոքս ունեն, ագեվազները հետ-հետ չեն կարողանում քայլել, կատուները չեն կարողանում տարբերել շաքարի համը, ձիերը մեկ ամիս կարող են ոտքի վրա կանգնել, կոկորդիլոսները չեն կարողանում իրենց լեզուն դուրս հանել, զեբրները սպիտակ են, որոնց վրա սև գծեր կան, բուն միակ թռչունն է, որ կարողանում է կապույտ գույնը տեսնել, հասուն արջը ձիու պես արագ կարող է վազել, ծովային կոբրան աշխարհի ամենաթունավոր օձն է, ջայլամի աչքը  ուղեղից մեծ է:

Ահա թե ինչքան հետաքրքիր փաստեր կան աշխարհում, որոնց մասին շատերս չգիտենք:

 

Դիտվել է 2212 անգամ:
Print Friendly

Leave a Reply