Մյանմարում Օբամայի ժամանման առիթով զանգվածային համաներում է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 13:37

Մյանմարի կառավարությունը զանգվածային համաներում է  հայտարարել: Այդ երկիր ԱՄՆ նախագահ Օբամայի այցելության նախօրեին ազատ են արձակվել 452 բանտարկյալներ: Այս որոշումը բարի կամքի դրսևորում է , որը պետք է ցուցադրի Մյանմարի նոր իշխանությունների դեմոկրատական վերակազմությունը:

Տեղի մամուլը նշում է, որ  նրանց մեջ նաև քաղբանտարկյալներ կան, որոնց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Իրավապաշտպաները հայտնում են, որ նրանք 300-ն են:

Օբաման առաջին ԱՄՆ նախագահն է, որն այցելում է այս երկիր:  Մյանմարի իշխանություններն այդ այցելությունը գնահատում են որպես  միջազգային համագործակցության կողմից  երկրի քաղաքական կյանքի լիբերալացման համար  իրենց վաստակի ճանաչում:

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply