Պրոլակտին հորմոնն ու կնոջ առողջությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 17, 2012 7:00

Պրոլակտին հորմոնը կապված է երեխածնության հետ: Սակայն այն կարող է  ազդել առողջ կնոջ օրգանիզմի վրա ոչ միայն  հղիության ու  կրծքով կերակրելու շրջանում:

Ինչո՞վ է վտանգավոր   պրոլակտինի բարձր  մակարդակը

Հիպոֆիզն է կարգավորում պրոլակտինի մակարդակն օրգանիզմում. այսպես  թե այնպես, այդ հորմոնը երեխածնության հետ է կապված: Այն անհրաժեշտ է կաթնարտադրության համար, խթանում է կանթագեղձերի աճը:

Ծննդաբերությունից հետո, լակտացիայի առաջին շրջանում պրոլակտինի մակարդակը նվազում է: Սակայն, երբեմն մի քանի  տասնամյակ կարող է պահպանվել բարձր մակարդակում,:

Մասնագետները կարծում են, որ պրոլակտինի բարձր մակարդակը, եթե այն կապված չէ հղիության ու ծննդաբերության հետ, ապա բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Նույնիսկ չծննդաբերած կանանց մոտ պրոլակտինի բարձր մակարդակի դեպքում կարող է արտադրություն լինել կրծքագեղձերից: Այս երևույթը ևս  կարող է  մի քանի տասնյակ տարի դիտվել: Արտադրություն կարող է լինել ինչպես կրծքագեղձը սեղմելիս, այնպես էլ ակամա` կաթիլների  կամ էլ շիթի ձևով:

Քաշի ավելացում. բանն այն է, որ պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի վրա, սննդարար նյութերի կուտակմանը ու հետևաբար` քաշի ավելացմանը:

Խնդիրներ են առաջանում  կապված դաշտանային ցիկլի հետ:  Վաղ դաշտանադադար է առաջանում, որը գինեկոլոգիայում անվանում են երկրորդային ամենորեա:

Վահանաձև գեղձի խնդիրներ. պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է հորմոնալ ֆոնի փոփոխության վրա, ինչն իր հերթին խանգարում է վահանաձև գեղձի աշխատանքը:

Պրոլակտինոմա.  հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել հիշողության ու տեսողության վատացման: Դա հետևյալ կերպ է կատարվում.  երկարատև աշխատանքից բջիջները, որոնք պրոլակտին են մշակում, չափսերով մեծանում են, ու առաջանում է պրոլակտինոմա` բարորակ ուռուցք, որը կարող է ճնշել տեսողական նյարդն ու հանգեցնել տեսողության վատացման: Պրոլակտինոմայի ազդեցությունը վտանգավոր է կենտրոնական նյարդային համակարգի վրա վտանգավոր է: Սովորաբար այս ախտանիշն ունեցող կանայք առանց պատճառի նյարդային են, լալկան, հաճախ են դեպրեսիվ վիճակներում հայտնվում, ունեն քնի խանգարում, չեն կարողանում շրջապատող աշխարհն ընդունել ինչպես որ է: Նրանց հարաբերությունները մարդկանց հետ բարդ են թե՛ աշխատանքում և թե՛ տանը: Նրանք հասկանում են , որ իրենց  հուզականությունն ու նյարդայնությունն  անհիմն  են, սակայն ոչինչ անել չեն կարողանում:

Մաստոպաթիա. կարող է զարգանալ պրոլակտինի բարձր մակարդակի պատճառով:

Օսթեոպորոզ. կաթի հետ օրգանիզմից մեծ քանակով կալցիում է դուրս գալիս, իսկ կալցիումը, բացի սննդամթերքից, նաև ոսկրերից է ստացվում: Հիվանդանում են  նաև ֆանատիկորեն կրծքով 2-3 տարի երեխային կերակրող կանայք:

Անորակ սպիտակեղենի կամ ֆիզիկական լարվածության պատճառով պտուկների խթանման հետևանքով մշտական արտադրությունն ազդանշան է հաղորդում գլխուղեղին ու պրոլակտինի հոսքի պատճառ դառնում:

Պետք է այցելեք բժշկին, եթե նկատում եք, որ քաշի ավելացում կա առանց հիմնավորման,  կրծքագեղձի մեծացում կամ էլ կոշտացումներ, վատացել է ձեր տեսողությունը կամ էլ հիշողությունը, դարձել եք լալկան ու նյարդային:

Պրոլակտինի մակարդակը որոշելու համար հարկավոր է արյան անալիզ հանձնել (զարկերակից), դաշտանային ցիկլի 3 փուլում: Եթե պրոլակտինի մակարդակը թեկուզ 2-ում բարձր լինի, ապա հաջորդ քայլը պետք է լինի կալցիումի համար անալիզ հանձնելը:

Կանայք առողջ լինելու համար,  հարկավոր է անկախ տարիքից, վերահսկել օրգանիզմում  պրոլակտինի մակարդակը:

 

Դիտվել է 14645 անգամ:
Print Friendly

Leave a Reply