Թմրավաճառն իր ամբողջ շահույթը տրամադրել է “Սենդի” փոթորկից տուժածներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 13:01

Նյույորքցի երիտասարդը, որը մարիխուանա է իրացնում, “խոտի” բարեգործական վաճառք է  կազմակերպել  “Սենդի” փոթորկից տուժածներին օգնելու նպատակով:

Թմրավաճառը բարեգործության մասին պատմել է անունը չհրապարակելու պայմանով: Վաճառքից գոյացած գումարը ծախսել է առաջին անհրաժեշտության պարագաների վրա: Քոլեջի շրջանավարտը, որը զբաղվում է  անօրինական գործունեությամբ, չի կարողացել անտարբեր մնալ  կատարվածի նկատմամբ: Նա  հաճախորդներին զգուշացրել է իր ցանկության մասին:  Հաճախորդներն էլ ակտիվորեն պաշտպանել են նրա ձեռնարկը  ու 2 օրում բարեգործը հավաքել է 1400 դոլար:

“Ցանկացողներն այսպես, թե այնպես ձեռք կբերեն մարիխուանա: Այնպես որ, ես պարզապես բարի գործ եմ կատարել:  Շահույթի կեսը տակդիրների, ծածկոցների, մաքուր ջրի, սննդի ու այլ անհրաժեշտ բաների վրա կծախսվի: Ես դա ամենևին էլ գովազդի ու հարստության համար չեմ արել: Պարզապես, երբեմն պետք է ինչ որ լավ բան անել”:

Ամբողջ քաղաքում բարեգործական միջոցառումներ են: Ավերված որոշ շրջաններ մինչև այժմ հոսանք չունեն: Այդ է պատճառը, որ անգամ հանցագործներն են փորձում օգնել ինչ- որ կերպ:

Փոթորկի հետևանքով առնվազն 120 մարդ է զոհվել, իսկ ընդհանուր առմամբ փոթորկի հասցրած վնասը գնահատվում  է 50 մլրդ դոլար:

 

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply