Այս տարի խաղողի լավ բերք կլինի. գյուղացիները չգիտեն ավելացած բերքն ուր են հանձնելու
Օրվա լուր | Էդգար Ամիրխանյան | June 17, 2009 21:42
Խաղողագործների կանխատեսմամբ` այս տարի խաղողի լավ բերք կլինի. կոպիտ հաշվարկներով` 1 հա խաղողի այգուց կքաղեն մոտ 15-20 տոննա խաղող:
Գյուղացիներն ասում են, որ լավ բերքատվության և հողագործությամբ զբաղվելու համար իրենց «կոկորդին կանգնած փուշը» ոռոգման ջրի սակավությունն ու մթերքի իրացման խնդիրն է:
Արարատի մարզի Վանաշեն գյուղական համայնքում բոլոր խաղողագործներն արդեն Երևանի կոնյակի գործարանի Այգավան համայնքում գործող մասնաճյուղի հետ ունեն խաղող հանձնելու պայամանագրեր: Ըստ
պայամագրի` մարդիկ տարբեր սորտերի ու քաղցրության խաղողը կարող են մթերման հանձնել ամենացածրը 110 դրամով: Այս պահին գյուղացիները մշակում են խաղողի վազերը և շունչները պահած` սպասում են խաղողի ջրալի լինելուն: Գյուղացիներն ասում են, որ ավելացած խաղողի «հալը» դեռ չգիտեն, Երևան բերելն էլ ծախսատար է:
«Խաղող շատ կա այս տարի: 1 հեկտար ունեմ, բայց պայամանգրով միայն 6 տոննա խաղող պիտի հանձնեմ, թե ինչ կանեմ մնացած 6 տոննան… չգիտեմ` ուր հանձնեմ, ուր տանեմ: Մշակելն էլ տանջանք է, 1 հեկտարը մշակելու համար (պարարտանյութ, ջուր, սրսկում ) ծախսում ենք մոտ 1 միլիոն դրամ»,-ասում է գյուղի գյուղատնտես Միսաք Չարխչյանը և պատմում, որ սովետական տարիներին Վանաշեն գյուղական համայնքը 120 հեկտար խաղողի այգիներ է ունեցել, հիմա համայնքի հողերի 95 հեկտարն է միայն խաղողի այգիներ, 25 հեկտարն էլ պտուղ-բանջարեղենի:
Չնայած բերքի առատությանը, գյուղացիներն այլևս սիրտ ու հավես չունեն հողագործությամբ զբաղվելու, ասում են` «տանջանքը շատ է, հասույթը` չնչին»:







Facebook
Tweet This
Email This Post
