Դերսմի ցեղասպանության հայց Հաագայի դատարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 12:29

«1937-38-ի Դերսիմի ցեղասպանության ընդդիմադիր կոմիտեն» և «Դերսիմի վերակառուցման միությունը» որոշել են նոյեմբերի 23-ին դիմում ներկայացնելու Հաագայի միջազգային քրեական դատարան: Նրանք պահանջելու են դատապարտել կառավարությանը մարդկության հանդեպ իրականացրած հանցագործության համար:
Հայցվորները նշում են, որ Դերսիմի ցեղասպանությունը շարունակվում է մինչև այժմ`վերածվելով «մշակութային ցեղասպանության»: «Hyetert»-ը գրում է, որ դատապարտման արժանի մեղավորների շարքում նշվում է նաև վարչապետ Էրդողանի և ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի անունները:
Դերսիմի ցեղասպանությունը, որը պետության կողմից կազմակերպվեց 1937–1938թթ., իրականացվեց ճիշտ այն մեթոդներով, որոնք եղել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: Ըստ տարբեր աղբյուրների, Դերսիմի ցեղասպանության տարիներին կոտորվել է շուրջ 70-90 հազար մարդ, բացի այդ, ողջ բնակչությունն աքսորվել է Թուրքիայի տարբեր շրջաններ:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply