Թուրքիայում Սայաթ-Նովային նվիրված գիրք է հրատարակվելու

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 15, 2012 12:26

    Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարելով, որ կարևորում է տարբեր մշակույթներին և լեզուներին պատկանող ստեղծագործությունների հրատարակումը, ասել է. «Հայկական երաժշտության մեծ երգահաններից և բանաստողծներից Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործությունների մասին մի հիշատակի գիրք ենք ծրագրում հրատարակել»:

Թուրքական «Hürriyet»-ի փոխանցմամբ`նախարարությունը, որը հրատարակել է քուրդ և ասորի գրողների ստեղծագործությունները, այս անգամ էլ աշխատանքներ է սկսել Սայաթ-Նովային նվիրված մի գրքի հրատարակման ուղղությամբ: 1712-1795 թվականերին ապրած Սայաթ-Նովան ստեղծագործել է հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, պարսկերեն լեզուներով և Կովկասում ապրող ժողովուրդների գրականության, մշակույթի կարևոր գանձարան է ձևավորել: Ենթադրվում է, որ նա 1000-ից ավել գործերի հեղինակ է, որոնցից միայն մոտ 200 ստեղծագերծություն են վերագրում նրան:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply