Գազան պատերազմի շեմին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 12:22

Երեկ Իսրայելը Գազայի հատվածի դեմ օպերացիա է սկսել, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Իսրայելական օդային և ծովային ուժերը հարվածներ են հասցնում Համասի թիրախներին: Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ մինչ այս պահը 15 պաղեստինցի է զոհվել, որոնցից 2-ը երեխա: Զոհվածներից մեկը BBC-ի այդ տարածքում աշխատող թղթակիցներից մեկի 11 ամսական տղան է եղել:
Մամուլում իսրայելացիների սկսած օպերացիան «Ամպի սյուն» են անվանել, որը վերցված է հրեաների սուրբ գրքում`Թորայում նկարագրված մի պատմությունից: Սակայն հայտնի է դարձել, որ այս գործողության պաշտոնական անունը «Պաշտպանական սյուն» է:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով քննադատել է Իսրայելի ձեռնարկած գործողությունները:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply