Ածան հավին սովորեցրել են հաշվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 12:06

Ածան հավի տիրուհին իր թևավոր սիրելիին սովորեցրել է  կտուցով հաշվել խաղաքարտի նշանների թիվը: Նորֆոլք կոմսության բնակչուհի Հելեն Ջոնսն իր հավիկ Ջեյ Ջեյի մեջ “զարգացրել” է  մաթեմատիկական տաղանդն ու սովորեցրել է նրան հաշվել խաղաքարտի նիշերը:

Թևավոր Ջեյին 47-ամյա կինն անցած տարի  կենդանիների իրավունքների պաշտպանության խմբի հետ փրկել է թռչնաֆաբրիկայից ու իր ամուսնու պատվին նրան կոչել: Նա իսկույն իր  հավիկի մեջ անսովոր   հնարամտություն  նկատեց և որոշեց փորձել` իրոք հավերը վարժեցման հեշտ են ենթարկվում: Մի քանի ամսից Ջեյ Ջեյը սկսեց անսխալ կտուցով կտկտացնել խաղաքարտի նշանների քանակը:

“Ամենակարևորն ամեն ինչ աստիճանաբար կատարելն է, քանի որ նա շուտ է կորցնում հետաքրքրությունը:  Իսկ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց նրան պարգևատրում եմ:  Նրա ցեղակիցները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, չնայած նույնպես հետաքրքրություն են դրսևորում”,-ասում է Հելենը:

Մաթեմատիկոս հավիկն արդեն մեծ բարձունքների է հասել` կարողանում է հաշվել մինչև 7-ը:

“Մենք հույս ունենք, որ նա մինչև Ծննդյան տոներ  իր արդյունքները կհասցնի 10-ի”,-ասում է հպարտ տիրուհին:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply