Ռուսաստան -ԱՄՆ` 2:2

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 15, 2012 11:28

Կրասնոդարում ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց  ընկերական հանդիպումը ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Երկու անգամ տանտերերը հաշվի մեջ առաջ անցան, սակայն հյուրերը հավասարեցրին այն: Ի վերջո, խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպումից առաջ հայտնել էր, որ երկրպագելու է ԱՄՆ-ի հավաքականին, քանի որ այդ թիմի խաղացողների հետ շատ ավելի մտերիմ հարաբերություններ ունի:

 

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply