Գողության դեպքը բացահայտվել է 3 տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 15, 2012 10:55

2009 թ. հուլիսի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից գողացել են սառնարան, հեռուստացույց և 3 մուշտակ:
Ոստիկանության  ծառայողները ս/թ նոյեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնը մասամբ առգրավված է:

Դիտվել է 1176 անգամ:

Leave a Reply