Դրամապանակի գողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2012 10:50

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մոսկվա» կինոթատրոնում 24-ամյա մի աղջկա պայուսակից գողացել են դրամապանակը՝ 200.000 դրամով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը նույն օրը, ժամը 22.30-ին, ներկայացել է բաժին:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:


Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply