Գերազանցության պարգևանշանի գողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2012 10:37

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները  Լենուղի գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ին, որը նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի բնակարանից գողացել է 57.000 դրամ և միջնակարգ կրթության գերազանցության պարգևանշան:
Մետաղյա ոսկեգույն պարգևանշանը հայտնաբերվել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply