Տուժել է հրդեհի բռնկումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2012 9:57

Նոյեմբերի 14-ին, ժամը 22.03-ին  ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Մաշտոցի 12 շենքին հարակից տնակը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 22.41-ին: Այրվել է մոտ 20 քմ աղբ:

Պատկանելիությունը չպարզված տնակում հայտնաբերվել է Միքայել Ստեփանյանը: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն»:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 645 անգամ:
Print Friendly

Leave a Reply