Հարավկորեական գազանանոցի փիղը սովորել է խոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 5:41

Հարավային Կորեայի գազանանոցի բնակիչ Տոշիկը սովորել է մի քանի բառ արտաբերել:

Գազանանոցի աշխատակիցները 22-ամյա փղի փնչոցի մեջ ծանոթ բան լսեցին ու  հրավիրեցին գիտնականների:

Փորձագետները ձայնագրեցին փղային “մենախոսությունը” ու լսեցին` “ողջույն”, “նստիր”,”նյամ”,”պառկիր”, “ոչ” և”լավ” բառերը:

Բանն է այն է, որ Տոշիկը երկար ժամանակ գազանանոցի միակ փիղն է եղել ու “շփվել” է միայն մարդկանց հետ: Իսկ  զրուցել պետք է: Դե, այդպես էլ Տոշիկը խոսել է սովորել:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply