Լեգենդար “վագր-մարդն” ինքնասպան է եղել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 5:12

Ամերիկացի Դենիս Ավները, որի անունը գրանցվել է Գինեսի գրքում, որպես մարդ, որն իր մարմնի վրա առավելագույն քանակով ձևափոխումներ է կատարել, նոյեմբերի 5-ին մեռած է հայտնաբերվել: Նախնական վարկածի համաձայն, նա ինքնասպան է եղել իր տանը: Տղամարդն իր կյանքը նվիրել էր վագր դառնալու գաղափարին: Նա 55 տարեկան էր: Չնայած նրա մահից  բավական ժամանակ է անցել, սակայն դատաքննական փորձագիտության եզրակացությունը նրա մահվան կապակցությամբ  դեռևս հայտնի չէ:

Ծագումով հնդկացի Ավները մի օր զգացել է “հին ոգիների կանչը” ու այդ պահից սկսած իր առջև վագր դառնալու խնդիր է դրել, որը տոտեմային կենդանի է եղել: Նրա խոսքով, իր նախնիերը Հուրոն ու Լակոտա ցեղերից էին:

ԱՄՆ ՌԾՈՒ-ի վետերանը վերջին տարիներին ծրագրավորող էր աշխատում: Նա մեծ գումար էր ծախսել բազմաթիվ վիրահատությունների վրա.մարմինը պատել էր դաջվածքներով, փոխել էր ականջների ձևը, քիթը, շուրթերն ու այտերը, ատամների փոխարեն ժանիքներ էր տեղադրել, միշտ արհեստական պոչով էր ու վագրի աչքեր հիշեցնող կոնտակտային լինզաներով:

Ինչպես ցանցային ամսագրի խմբագիրն է գրում, նա ցանկանում էր ոչ միայն ջնջել տեսակների միջև գոյություն ունեցող սահմանը, այլև միջսեռայինը, նա միաժամանակ  իրեն և էգ էր զգում , և որձ: Այս մտքի հետ համաձայնել են նաև բժիշկները` հավելելով, որ մարմնական ձևափոխությունները չէին կարող “վագր-մարդու” առողջության վրա չանդրադառնալ:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply